«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մեկնարկեց շախմատի աշխարհի կանանց առաջնությունը

Մեկնարկեց շախմատի աշխարհի կանանց առաջնությունը
17.03.2015 | 11:21

Երեկվանից Սոչիում մեկնարկել է շախմատի աշխարհի կանանց առաջնությունը: Հայաստանը ներկայացված է երկու մարզիկով: Նրանք են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Ի դեմս Տաթև Աբրահամյանի, հայերս ունենք նաև երրորդ ներկայացուցիչը: Տաթևը ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Նոկաուտ համակարգով անցկացվող առաջնությունը կավարտվի ապրիլի ութին: Պարտիաների մեկնարկային ժամն է 16:00-ն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1218

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ